Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մինչև ԵԹԿՊ-ի ռեկտորի ընտրությունը

Մինչև ԵԹԿՊ-ի ռեկտորի ընտրությունը
22.01.2014 | 13:13

Ո՞վ է լինելու թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նոր ղեկավարը: Ե՞րբ կհրապարակվեն թեկնածուների անունները:

ԵԹԿՊ-ից irates.am-ին հայտնեցին, որ կրթության և գիտության նախարարությունից պաշտոնական հայտարարություն հարցի վերաբերյալ դեռևս չեն ստացել:

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն` հավանական թեկնածուներ են Արմեն Էլբակյանը, Դավիթ Մուրադյանը, Ռուբեն Բաբայանը, Հակոբ Ղազանչյանը, Արամ Սուքիասյանը և այլք:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել է հրաման, համաձայն որի` ԵԹԿՊ-ի ռեկտորի պարտականությունների կատարումը 2014-ի հունվարի 13-ից հանձնարարվել է ինստիտուտի ընդհանուր հարցերով և ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Հովիկ Մինասյանին` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունը և նշանակումը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ